
Առաջին դասարան հաճախող երեխաների թիվն աննախադեպ աճել է

Արցախում այս ուսումնական տարում վերջին երեք տարիների կտրվածքով աննախադեպ մեծ թվով երեխաներ կհաճախեն առաջին դասարան:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը՝ մանրամասնելով, որ նախորդ ուսումնական տարվա 2331-ի փոխարեն, այս տարի առաջին դասարան կհաճախի 2819 երեխա: Մ. Համբարձումյանի խոսքով այս տարվա առաջին դասարանցիների թվի ավելացմանը նպաստել են հիմնականում նորաստեղծ ընտանիքներին ու նրանց երեխաներին հատկացվող պետական աջակցությունը ինչպես նաև ՝ Արցախյան Մեծ հարսանիքն ու դրա շրջանակներում ցուցաբերված աջակցությունը:
Արդյունքում, ըստ փոխնախարար Մ. Համբարձումյանի, արդեն 2013-2014 ուսումնական տարում առաջին դասարան հաճախած երեխաների թիվը հասել է 2092-ի, իսկ 2014-15-ի ուսումնականում՝ 2331 երեխայի: