
Իրանցի 14-ամյա տղայի ու 10-ամյա աղջկա հարսանեկան լուսանկարները պայթեցրել են համացանցը

Համացանցում են հայտնվել իրանցի 14-ամյա տղայի ու 10-ամյա աղջկա հարսանեկան լուսանկարները, որոնք վիրուսային են դարձել սոցիալական ցանցերում, հայտնում է alarabiya.net-ը:
Զույգը, Իրանի օրենքներին համապատասխան, օրինական կերպով գրանցել է իրենց ամուսնությունը օգոստոսի 14-ին՝ ստանալով համապատասխան թույլտվություն:
Տղան հագել է մոխրագույն կոստյում, իսկ հարսնացուն՝ ավանդական սպիտակ հարսանեկան զգեստ: Լուսանկարներից մեկում նորապսակներն իրենց ընտանիքների հետ են:
Իրանում աղջիկները կարող են ամուսնանալ 13 տարեկանից, եթե ունեն իրենց հայրերի թույլտվությունը: Տղաները կարող են ամուսնանալ 15 տարեկանից:
Իրանական Tabnak կայքի տվյալների համաձայն՝ միայն 2010թ. շուրջ 42 հազար 10-14 տարեկան իրանցի երեխաներ են ամուսնացել: