Բաժիններ՝

Կյանքի 15 խորհուրդներ, որոնք դպրոցում չեն սովորեցնում

11 տարի մենք սովորում ենք դպրոցում, հետո բուհում, մեզ շատ բաներ են սովորեցնում, բայց քչերն են, որ կյանք են սովորեցնում:

1. Կողքի մի քաշվեք, երբ հարցը վերաբերում է Ձեր ճակատագրին:

2. Պահեք Ձեզ ձեռքերի մեջ: Հիստերիան դեռ ոչ մեկին չի դարձրել ավելի խելացի և ավելի գեղեցիկ:

3. Միաժամանակ եղեք և՛ համարձակ, և՛ համեստ: Եղեք այդպիսին և՛ արարքներում, և՛ արտաքինում, և՛ խոսքերում:

4. Կողմնորոշվեք, երբ է կատակը տեղին, երբ` ոչ: Եվ կարողացեք դադարեցնել կատակը, երբ իրավիճակը պահանջում է լրջություն և զսպվածություն:

5. Ձեր ժեստիկուլյացիան նրբագեղ կատարեք:

6. Անհրաժեշտության դեպքում հաստատակամ ասեք` «այո», կամ «ոչ»: Մի՛ հետևեք ամբոխին, մի՛ կռացեք հեղինակության առջև և մի՛ եղեք ինչպես բոլորը: Ձեր «այո»-ն կամ «ոչ»-ը պետք է հնչեն առողջ բանականության անունից, այլ ոչ թե Ձեր վախերի անունից:

7. Սթափ գնահատեք Ձեր հնարավորությունները: Ռիսկն ազնվաբարո գործ է: Բայց եթե հաղթանակի համար շանսերը քիչ են, պետք է կարողանալ կանգ առնել: Հաջողություն լինում է ոչ միշտ և ոչ ամենքի հետ: Դրա համար, եթե Դուք ռիսկի եք դիմում, պետք է անպայման ունենաք «պլան Բ»:

8. Լսեք և ունկնդրեք: Մի՛ ընդհատեք և Ձեր կարծիքը մի՛ պարտադրեք:

9. Ձեր ներքին աշխարհը համաձայնեցրեք արտաքինի հետ:

10. Կարողացեք հաշվել փողը և գրագետ վերաբերվել դրանց հետ:

11. Տարբերվեք կոպտությունը, լկտիությունը և ագրեսիվությունը` համարձակությունից, տղամարդկությունից և արիությունից:

12. Հանգիստ խղճով անցեք այն ամենի կողքով, ինչը Ձեզ չի սազում: Եթե բրենդային հագուստներով եք, բայց դա Ձեզ չի սազում, ապա միանգամից պարզ է դառնում, որ Դուք ճաշակ չունեք և հույսներդ դնում եք ամսագրերի վրա:

13. Գնահատեք Ձեր ընկերներին և նրանց զգացմունքները: Հարաբերություններ պահեք մարդկանց հետ:

14. Կատարեք Ձեր տված խոստումները:

15. Ուղիղ պահեք Ձեր մեջքը նույնիսկ այն ժամանակ, երբ Ձեր տրամադրությունը զրո է, իսկ ինքնագնահատանքը` առավելագույնս ընկած:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս