Բաժիններ՝

«Անցած խաղերում գոլերի բացակայությունը այնքան էլ չէին անհանգստացնում ինձ». Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող և ավագ Ուեյն Ռունին, ով Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Բրյուգեի» հետ կայացած պատասխան խաղում (4:0) հեթ-տրիկ ձևակերպեց, նշել է, որ այդքան էլ չի նյարդայնացել մրցաշրջանի առաջին խաղերում գոլերի բացակայությունից:

«Շատ լավ է, որ այսօր կարողացա խփել, բայց ամենագլխավորն այն էր, որ ակումբը շատ կարևոր հաղթանակ տարավ: Մենք մտանք խմբային փուլ, որտեղ չէինք եղել անցյալ տարի և դա գերազանց արդյունք է: Մենք 2 խաղերի արդյունքում միանգամայն արժանի էինք դրան:

Այժմ մենք կվերադառնանք Անգլիա, կվերականգնվենք և կսկսենք պատրաստվել առաջնության մյուս տուրին:

Եթե ես թույլ բնավորություն ունենայի, հնարավոր է՝ անցած խաղերում գոլերի բացակայությունը ուժեղ ազդեր ինձ վրա: Բայց ես գիտեմ իմ մակարդակը և գիտեմ, որ օգտակար եմ թիմին, նույնիսկ երբ գոլ չեմ խփում: Բարեբախտաբար, այսօր ես օգտագործեցի իմ շանսերը: Սակայն, եթե դա նույնիսկ չկատարվեր, ես չէի անհանգստանա: Հնարավոր է՝ ևս անգոլ 4-5 խաղ ազդեին ինձ վրա, բայց հիմա ամեն ինչ նորմալ էր»,- ասել է Ռունիին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս