
Ճապոնացի դիզայները ստեղծել է կոշիկ, որը հրաշալի «գրկում է» ոտքը

Ճապոնացի դիզայներ Մասայա Հիսիմոտոն (Masaya Hashimoto) ստեղծել է կոշիկ, որը հրաշալի տեսք ունի և ամբողջովին հարմարվում է ոտքի շարժումներին:
Խանութից գնված կոշիկը հազվադեպ է ոտքին այդքան հարմար լինում:
Ավանդական ճապոնական ֆուրոշիկիների փաթեթավորումից ոգեշնչված` Մասայա Հիսիմոտոն ճկուն կոշիկի ստեղծման համար գտել է հազվագյուտ որոշում:
Կոշիկը չունի նրբաքողեր, և ոտքի շուրջը ֆիքսվում է կպչուկներով: Այն արդեն հասանելի է խանութներում և արժե մոտ 140 դոլար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը