
Daimler-ը ծրագրում է դարձյալ դուրս գալ իրանական շուկա

Գերմանական ավտոմոբիլային Daimler AG կոնցեռնը մտադիր է վերադառնալ իրանական շուկա: Այս մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Սիլկե Մոկերտը:
Daimler-ը պատրաստվում է Թեհրանի ու «վեցյակի» միջև համաձայնագրի պայմանների ի կատար ածումից հետո դարձյալ մուտք գործել իրականան շուկա, ասել է նա:
Ավելի վաղ Iran Khodro Industrial Group-ի ղեկավար Հաշեմ Յեկե Զարեն հայտարարել էր, թե Mercedes-Benz-ը պլանավորում է ձեռք բերել իրանական Diesel Engine Manufacturing’s (IDEM) ընկերության բաժնետոմսերի 30%-ը: