
Հայ ռոք երգչուհու հարսանեկան հագուստի հեղինակը աշխարհահռչակ դիզայներ է. arevelk.am

arevelk.am-ը գրում է. Բեյրութում ամուսնացել է ճանաչված ռոք երգչուհի, այս տարվա World Armenian Entertainment Awards-ում «Սփյուռքի լավագույն երգչուհի» ճանաչված Այլին Խաչատուրյանը: Նա շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ հայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանին (Krikor Jabotian)` հարսանեկան ինքնատիպ հագուստի համար:
Այլին Խաչատուրյանը ճանաչված ռոք երգչուհի է, ունի ձայնագրված ալբոմներ: Նրա «Զարթիր, որդյակ» երգի տեսահոլովակը, 2010-ին լիբանանյան հեռուստալիքներով հեռարձակվելուց հետո, Լիբանանի Ազգային անվտանգության մարմինների կողմից արգելվեց ցուցադրել, իբրեւ խոչընդոտ` Լիբանան-Թուրքիա հարաբերություններին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: