
Իսպանական «Լա Տոմատինա» փառատոնը տոնում է 70-ամյակը

Իսպանական «Լա Տոմատինան» դառնում է 70 տարեկան, հայտնում է The Independent-ը:
Միջացառումը, որի մասնակիցները միմյանց վրա պոմիդորներ են նետում, Բունյոլ քաղաքում տոնվում է 1945 թվականից: «Լա Տոմատինան» պաշտոնական կարգավիճակ է ստացել 1957-ին:
Ավանդական պոմիդորային «մենամարտը» անցկացվում է օգոստոսի վերջին ու շարունակվում է մոտ 1 ժամ:
Փառոտոնի օրերին սպառվում է մոտ 100 հազար տոննա պոմիդոր:
Կանոնների համաձայն՝ մինչ տոնն սկսելը պոմիդորները պետք է ճզմված լինեն: Դա արվում է վնասվածքները կանխարգելելու նպատակով:
Այս անգամ փառատոնի 70-ամյակը գրավել է Google ընկերության ուշադրությունը, որը ներկայացրել է թեմատիկ դուդլ: