
ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի կողմից Իրանին С-300-ներ վաճառելու փաստից

ԱՄն-ն անհանգստացած է՝ կախված Ռուսաստանի կողմից Իրանին զենիթահրթիռային С-300 համալիրներ վաճառելու փաստից, հայտնում է TASS-ը:
Այն դեպքում, եթե դրանք հայտնվեն Իրանի մոտ, ԱՄՆ նախագահին հասանելի կլինեն արձագանքման բոլոր տարբերակները, այդ թվում՝ ռազմական բնույթի, հայտնել է Պենագոնի մամլո քարտուղար Պիտեր Կուկը ճեպազրույցի ժամանակ:
«Մենք չենք կարծում, թե С-300-ի վաճառքը կդառնա իրադարձությունների դրական զարգացում»,- ասել է Կուկը՝ նկատելով, թե ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հետևում է ստեղծված իրավիճակին:
Կուկն ընդգծել է, որ Պենտագոնում «վստահ են իրենց հնարավորությունների վրա, եթե Իրանը ստանա այդ համակարգերը»:
«Նախագահը կունենա գործողությունների բոլոր տարբերակները»,- հավելել է նա: