
Ուսանելու նպատակով ԱՄՆ մեկնած հայ ուսանողուհին վթարի զոհ է դարձել

Ինչպես տեղեկացնում է ktre.com-ը, ուսանողների փոխանակման ծրագրով Ամերիկա մեկնած հայ ուսանողուհին երկուշաբթի գիշերն ավտովթարի զոհ է դարձել:
16-ամյա Լիլիթ Իշխանի Գևորգյանը 16 տարեկան էր:
Կայքը, հղում կատարելով Նաքըդոչեսի շերիֆ Ջեյսոն Բրիջեսին, հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում: Վերջինիս խոսքով՝ աղջիկը եղել է կվադրոցիկլի ղեկին: Շերիֆի խոսքով՝ աղջիկը կորցրել է ղեկավարումը բլրի մոտով անցնելիս:
Տեսնելով, որ Լիլիթը չի վերադառնում տուն, նրա տանտերն ու մեկ այլ աղջիկ սկսել են նրան որոնել ու հայտնաբերել են կվադրոցիկլի մոտ արոտավայրում:
Ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է Նաքըդոչեսի հիվանդանոցում: