
Եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 27-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 30-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգօստոսի 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 27-29-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Օգոստոսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի օգոստոսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.00C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.70C