
Սպանություն Արագածոտնի մարզում. ամուսինը սպանել է կնոջը. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 25-ին սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով Արագածի հիվանդանոցի հերթապահ խումբը մեկնել է Գեղադիր գյուղ, որտեղ տներից մեկից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին դանակահարված մի կին է մահացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպեր գծով տեղակալ Գուրգեն Գյոզալյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակչուհի 52-ամյա Գայանե Գրիգորյանն էր, ով մահացել է սուր, կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից:
Պարզվել է, որ իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածել է ամուսինը՝ 55-ամյա Գևորգ Գալոյանը:
Քննիչի որոշմամբ, սպանություն կատարելու կասկածանքով Գ. Գալոյանը ձերբակալվել է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: