Ատամի պլոմբներ այլևս պետք չեն

Անձնական հիգիենայի բնագավառում հեղափոխական հայտնագործություն է կատարել ճապոնացի գիտնական Կազուե Յամագաշին:

Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph օրաթերթը, նրա կողմից հայտնագործած ատամի մածուկով կարելի է արագ և անցավ պլոմբել ատամների անցքերը և ճաքերը, ինչպես նաև՝ առանց ատամնաբույժի օգնության վերականգնել ատամի էմալը:

Իր բաղադրությամբ այն նույնական է ատամի էմալի հետ: Այդ նյութը ստացվել է հիդրոքսիլ ապատիտի` ատամների գլխավոր բաղադրիչի հետ կատարված փորձերի արդյունքում:

Սկզբում նյութի մեջ պարունակվող թթուն մի փոքր հալեցնում է ճաքած էմալի մակերեսը: 3 րոպե անց մածուկը բյուրեղանում է, և արհեստական նյութն ամուր տեղավորվում է էմալի կառուցվածքում: Բացի դրանից, այն շատ հակաբակտերիալ միջոց է:

Ճապոնացի ատամնաբուժների կողմից անցկացրած թեստերը ցույց են տվել, որ նոր հայտնագործած մածուկի օգնությամբ բուժած ատամը ոչնչով չի տարբերվում առողջ ատամից: Տարբերություն չի երևում նույնիսկ մանրադիտակով դիտելիս:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս