Թուրքիան ուսումնական տարվա սկիզբը զբոսաշրջային ոլորտի անկման պատճառով հետաձգել է
Կապված զբոսաշրջային ոլորտի անկման հետ՝ Թուրքիայի կառավարությունը 2015թ. ուսումնական տարվա սկիզբը դպրոցներում հետաձգել է երկու շաբաթով, հայտնում է BGN News պորտալը:
Պարբերականը մեջբերում է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքերը, ով հայտարարել է, որ դպրոցներում ուսումնական տարին հետաձգվել է՝ այն սեպտեմբերի 14-ի փոխարեն կսկսվի սեպտեմբերի 28-ին, կավարտվի դարձյալ 2 շաբաթ ուշ՝ 2016թ. հունիսի 17-ին:
Ավելի վաղ, ինչպես գրում է պարբերականը, երեք զբոսաշրջային քաղաքների քաղաքապետերի որոշմանը աջակցել էին նաև զբոսաշրջային բիզնեսի մյուս ներկայացուցիչները:
Զբոսաշրջային ոլորտը Թուրքիայում անկում է ապրում: Ըստ Թուրքիայի զբոսաշրջության նախարարության՝ 2015թ. առաջին 6 ամսում երկիր այցելած օտարերկրացիների թիվը նվազել է 2,25%-ով ու կազմել 14,89 մլն մարդ: Զբոսաշրջության եկամուտները այս տարի նվազել են 13,8%-ով ու կազմել 7,73 մլրդ դոլար: