Իսկական հրեաներ. Ինչպիսի՞ն են նրանք
«Ո՞վ է հրեան»: Հարց, որին միանշանակ չեն կարողանում պատասխանել նաև հենց իրենք` հրեաները:
Ժողովրդի մեջ գոյություն ունի ստերեոտիպ, որ իսկական հրեաներն ունեն հետևյալ արտաքինը. իրար կպած հոնքեր, լայն քիթ և մուգ աչքեր: Սակայն, իհարկե, սա միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը: Ձեզ ենք ցանկանում ներկայացնել իսկական հրեաների բնութագիրը:
1. Իսկական հրեաները միշտ առանձնացնում են մսամթերքը և կաթնամթերքը:
Իսկական հրեաների մոտ գոյություն ունի «կոշերային» հասկացությունը: Լայն իմաստով՝ դա «մաքուր» բառի հոմանիշն է: Նեղ իմաստով՝ դա հուդդայականության մեջ «կաշրուտի» օրենքներն են, որոնք սահմանափակում են կերակրի ընտրությունը և սովորեցնում են դրա պատրաստման եղանակը: Այսպես, այս օրենքի համաձայն, իսկական հրեաներն առանձին են ընդունում մսամթերքն ու կաթնամթերքը:
2. Իսկական հրեաներն ունեն հատուկ առոգանություն:
Պատմականորեն այնպես է դասավորվել, որ հրեաները խոսակցական դեֆեկտ ունեն: Երբ խոսում է հրեան, նրա արտասանության մեջ կարելի է լսել շչախոսություն և ղատախոսություն: Բացի դրանից, հրեական լեզվին յուրահատուկ է նախադասության վերջում տոնի բարձրացումը: Նաև կարող է թվալ, որ զրուցակիցը կարծես խոսում է 2 ձայնով: Նա անընդհատ նորմալ ձայնից «թռնում է» բարձր ձայնի:
3. Իսկական հրեաները հագուստի հարցում շատ պահպանողական են:
Չնայած ժամանակը փոխել է հրեաների արտաքին կերպարը, իսկական հրեաները հագուստի հարցում մնացել են պահպանողական: Եթե Դուք տեսնեք մարդու` սև երկար կաֆտանով, լապսերդակով (երկարափեշ զգեստ), լայնեզր սև գլխարկով, ուրեմն նա իսկակա հրեա է: Դե՛, այս ամենին ավելացրեք թավ մորուքը:
4. Իսկական հրեան քունքամազեր ունի:
Եթե Ձեր առջև տղամարդ է, քունքամազերով և կիպայով, ինչպես նաև նա ունի ցիցիտ և տֆիլին, ուրեմն, ամենայն հավանականությամբ, նա հրեա է:
Թորայի համաձայն, հրեաներին չի թույլատրվում սափրել քունքերի մազերը:
Կիպան հրեական գլխարկ է: Ցիցիտը թելերի փունջ է, որը չորսանկյուն զգեստի ծայրերում կրում են տղամարդիկ` 13 տարեկանը լրանալուց հետո: Տֆիլինը փոքրիկ կաշվե (կոշերային կենդանու) տուփ է, սև գույնի, որի մեջ պահվում են գրվածքներ Թորայից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը