
Լավրովը հայտարարել է Արևմուտքի դարաշրջանի ավարտի մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքի գերիշխանության դարաշրջանը ավարտվում է:
«Այսօր արտաքին քաղաքական հետաքրքրությունների ոլորտը կապված է գաղափարների պայքարի հետ, որը ամփոփվում է ընտրությամբ կամ զարգացման ու արժեքների մոդելների պարտադրմամբ: Ավարտվում է պատմական Արևմուտքի գերիշխման դարաշրջանը, դա շարունակվում է հարյուրավոր տարիներ: Ներկայում այդ դարաշրջանը օբյեկտիվ հակամարտության մեջ է մտնում նրա հետ, որ առաջանում են նոր կենտրոններ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- TASS-ը մեջբերում է Լավրովի խոսքերը:
«Գերիշխանությունը պատժամիջոցների կամ նույնիսկ զինված եղանակով արհեստականորեն պահպանելը ավելացնում են քաոսը, երկրները վերածում տարածաշրջանների, որտեղ ավելանում է ահաբեկչության սպառնալիքը»,- հավելել է նա:
Լավրովի խոսքով՝ հայտարարություններն այն մասին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կաթվածահար է, չի համապատասխանում իրականությանը:
«Միջազգային հարթակում միայնակ գործելու փորձերը բազմապատկվում են, դրանք փորձում են արդարացնել նրանով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն իբր կաթվածահար է, սակայն դա այդպես չէ»,- ասել է Լավրովը: