Բաժիններ՝

Պաղեստինի առաջնորդը հաստատել է Իրան այցելելու իր մտադրությունը

Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասը հաստատել է մոտ ժամանակներս Իրան այցելելու իր մտադրությունը՝ հավելելով, որ այցի հստակ օրեր դեռ նշանակված չեն, հայտնում է իսրայելական Jerusalem Post թերթը:

«Իրան այցը կկայանա, սակայն օրը դեռ նշանակված չէ»,- պարբերականը մեջբերում է Աբասի հայտարարությունը, որ արվել է Ռամալայում լրագրողների հետ հանդիպմանը: Մահմուդ Աբասը հավելել է, որ Իրանը «հարևան, եղբայրական երկիր է»:

«Մեր հարաբերությունները Իրանի հետ այնքան էլ լավը չեն եղել, սակայն մենք ունենք դեսպանություն Թեհրանում ու իրանցիները մեզ ընդունում են»,- ասել է Աբասը:
Վերջին անգամ Աբասը Իրան այցելել էր 2012-ին, երբ Թեհրանում անցկացվում էր «Չմիավորման շարժման» մասնակիցների 16-րդ գագաթաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31