Մել Գիբսոնը հարձակվել է կին լուսանկարչի վրա
Հայտնի դերասան ու ռեժիսոր Մել Գիբսոնը հարձակվել է կին լուսանկարչի վրա իսրայելական կինոյի փառատոնի ժամանակ, որն անցկացվում է այս օրերին Ավստրալիայում, հայտնում է LifeNews-ը:
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ 59-ամյա Գիբսոնը դուրս էր գալիս կինոթատրոնից իր նոր ընկերուհու՝ ձիասպորտի աշխարհի չեմպիոն 24-ամյա Ռոզալինդա Ռոսի հետ:
Ինչպես հայտնել է լրագրողներին տուժածը՝ Daily Telegraph-ի լուսանկարիչ Քրիստի Միլլերը, ինքը որոշել է լուսանկարել դերասանոին ու մի լուսանկար է արել: Սակայն տեղի ունեցածին Գիբսոնը ոչ ադեկվատ է արձագանքել՝ նա հրել է կնոջը, ապա սկսել է բղավել ու վիրավորել նրան: Նա հանգստացել է միայն այն ժամանակ, երբ Ռոզալինդան նրան ասել է, որ բավական է:
Ընդ որում՝ Գիբսոնի մերձավորները Միլլերի այդ պատմությունն անվանել են հորինվածք՝ հայտարարելով, որ ոչ մի ֆիզիկական շփում տեղի չի ունեցել դերասանի ու լուսանկարչի միջև:
Գիբսոնի ներկայացուցիչ Ալան Նայրոբի խոսքով՝ պապարացիները երկար ժամանակ հետապնդել են զույգին, իսկ դերասանը բազմիցս խնդրել է դադարեցնել հետապնդումը: