
Մակեդոնիան բացել է իր սահմանը Հունաստանից երկիր ժամանող ներգաղթյալների առաջ

Հազարավոր մարդիկ դարձյալ ներխուժել են Մակեդոնիա ու շարժվում են դեպի հյուսիս՝ Բոսնիայի կողմն այն բանից հետո, երբ մակեդոնյան ոստիկանությունը դադարեցրել է Հունաստանի հետ սահմանը փակելու փորձերը ու դարձյալ բացել է իր տարածք մուտքը հազարավոր ներգաղթյալների ու փախստականների համար:
Հիշեցնենք, որ Մակեդոնիան օրեր առաջ հայտարարել էր արտակարգ դրություն ու փակել իր հարավային սահմանը: Ոստիկանությունը ներգաղթյալների դեմ կիրառել էր արցունքաբեր գազ:
Սակայն ներկայում, ականատեսների խոսքով, Գևգելիում անցակետը ամբողջությամբ բաց է ու դեպի Մակեդոնիա են շարժվում գերազանցապես Սիրայի, Իրաքի ու Աֆղանստանի փախստականները:
Մակեդոնիայից նրանք ավտոբուսներով ու գնացքներով ուղևորվում են դեպի Սերբիա ու Եվրամիության երկրներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի խոսքով՝ մեկ գիշերում Բոսնիայի սահմանը հատել է ավելի քան 5000 մարդ:
ԵՄ երկրներն արդեն ստեղված իրավիճակն անվանել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատագույն ճգնաժամը:
Մակեդոնական իշխանությունների տվյալով՝ հունիսի կեսից ու մինչև անցած ուրբաթ Հունաստանից երկիր է ժամանել ավելի քան 42 հազար ներգաղթյալ: