Բաժիններ՝

Տղամարդկանց 10 տիպ, որոնցից փախչում են կանայք

Հարցումների արդյունքում որոշվել են տղամարդկանց այն 10 տիպերը, որոնցից կանայք փախչում են, կամ որոնց հետ անսպասելի դադարեցնում հարաբերությունները:

1. Տղամարդ – երեխա

Նա անընդհատ ինչ-որ բան է խաղում: 30 տարեկանում հնարավոր է նա չխաղա զինվորիկներով և ռոբոտներով, բայց խաղա ֆուտբոլ, կամ տարվի մի այլ բանով: Գործնականում ոչ մի տարբերություն չկա:

2. Տղամարդ – էգոիստ

Միայնակ տղամարդկանց ամենավտանգավոր տեսակն է: Շատ կանայք ցանկանում են նրա համար դառնալ միակը, բայց դա հնարավոր չէ: Այս տղամարդը սիրում է միայն ինքն իրեն:

3. Տղամարդ – ռոմանտիկ

Կանայք ցանկանում են, որպեսզի ռոմանտիկը թեկուզ մեկ անգամ բռունցքով հարվածի սեղանին, կամ ինչ-որ Արարք կատարի: Բայց ավաղ, որպես կանոն, ռոմանտիկների հետ այդպիսի բան չի պատահում:

4. Տղամարդ – «մայրիկի բալիկ»

Եթե Դուք նկատում եք, որ Ձեր նոր տղամարդը քնելուց առաջ զանգահարում է մորը և պատմում է, թե ինչպես է անցել օրը, եթե առավոտյան նա նորից զանգահարում է և հարցնում է, թե ինչ անի այդ օրը, փախեք:

5. Տղամարդ – «մեգա ուղեղ»

Այս տղամարդիկ աչքի են ընկնում վատ լվացած մազերով և հագնվելու տարօրինակ ոճով:

6. Տղամարդ – «ֆիթնես Աստված»

Այս տղամարդիկ անընդհատ մտածում են իրենց մկանների և այն կալորիաների մասին, որը պետք է ուտեն:

7. Տղամարդ – «կոլեկտիվի հոգի»

Այսպիսի տղամարդու հետ ծանոթանալուց հետո Դուք հասկանում եք, որ Ձեր հիմնական մրցակիցները, նրա ընկերներն են:

8. Տղամարդ – «աշխատանքամոլ»

Նա գնում է աշխատանքի, Դուք դեռ քնած եք: Նա գալիս է աշխատանքից, Դուք արդեն քնած եք:

9. Տղամարդ – «կոլեկցիոներ»

Կանանց համար ամենավտանգավոր տեսակը: Այս տեսակի տղամարդկանց ամենասարսափելի գիծն այն է, որ նրանք նաև «հարաբերությունների կոլեկցիոներ» են:

10. Տղամարդ – ուրիշի ամուսին

Շատ հաճախ հանդիպում եք գրեթե իդեալական տղամարդու, բայց նա արդեն ուրիշի ամուսինն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս