10 մթերք, որոնք երկարացնում են կյանքը
Արդյոք Դուք գիտե՞ք, որ կերակրի օգնությամբ կարող եք մի քանի տասնամյակ երկարաձգել Ձեր ակտիվությունը, երիտասարդությունը և կյանքը: Քննարկենք 10 ամենալավ մթերքների ցուցակը:
1. Հապալաս
Հապալասը անտոցիանիդինի ամենահարուստ աղբյուրն է և բոլոր բնական հակաօքսիդանտներից ամենաուժեղը: Այս հատապտուղը ոչ միայն ուժեղացնում է տեսողությունը, այլ նաև ընդունակ է վերականգնելու օրգանիզմի շատ ֆունկցիաներ և ուժեղ հակազդելու ծերացմանը: Բարելավում է նյարդային իմպուլսների հաղորդումը, որը կանխարգելում է Պարկինսոնի և Ալցգեյմերի հիվանդությունները: Բացի դրանից, հապալասը պնդացնում է անոթների պատերը և իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:
2. Լոլիկ
Այսօր հայտնի ամենաուժեղ բնական հակաօքսիդանտներից մեկը համարվում է լիկոպենը: Ամենաշատ լիկոպեն իր մեջ պարունակում է լոլիկը: Այն ազդում է իմունային համակարգի վրա, արագացնում է հյուսվածքների վերականգնումը և իջեցնում է քաղցկեղային հիվանդությունների ռիսկը:
3. Խաղող
Մուգ խաղողը (կեղևը և կորիզները) իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ ռեսվերատրոլ` ամենաուժեղ բնական հակաօքսիդանտներից մեկը, որը 10 անգամ ավելի ուժեղ ազդեցություն է ունենում, քան վիտամին Е-ն:
4. Խնձոր
Խնձորն իր մեջ պարունակում է պեկտին, հակաօքսիդանտ կվերցետին, երկաթ և յոդ: Խնձորի կանոնավոր օգտագործումը նպաստում է օրգանիզմի մաքրմանը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունների ռիսկը:
5. Ցորենի ծիլերը (ածիկ)
Ամենաօգտակար մթերքներից մեկը: Մաքրում է օրգանիզմը շլակներից և տոքսիններից, նորմալեցնում է ստամոքսաաղիքային տրակտի միկրոֆլորան: Կարգավորում է նյութափոխանակությունը և ակտիվացնում է իմունային համակարգը:
6. Կակաո
Պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Իջեցնում է քաղցկեղային հիվանդությունների և ստամոքսի խոցի հնարավորությունները, ուժեղացնում է օրգանիզմի իմունիտետը:
7. Ծովային ձուկ
Կատարված հետազոտությունների համաձայն, շաբաթը 5 անգամ յուղոտ ծովային ձուկ օգտագործելը 54 տոկոսով իջեցնում է ինսուլտի հավանականությունը:
8. Կանաչ թեյ
Իր հակաօքսդանատյին հնարավորություններով մեկ գավաթ թեյը հավասարազոր է մեկ չափաբաժին բանջարեղենի: Իջեցնում է շաքարը և խոլեստերինը, հարուստ է նյութերով, որոնք հակազդում են սրտանոթային և քաղցկեղային հիվանդություններին:
9. Սխտոր
Սխտորն ինջեցնում է օրգանիզմում վնասակար նյութերի ազդեցությունը, լայնացնում է անոթներ, իջեցնում է արյան ճնշումը և քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը:
10. Վարսակաձավար
Իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, բարելավում է աղիքների աշխատանքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը