
Նոր հարձակվող մենք չենք փնտրում. Բենիտես

«Ռեալի» մարզիչ Ռաֆա Բենիտեսը շատ գոհ է հարձակվողական գծի ֆուտբոլիստներից:
«Ես շատ անգամ ասել եմ, որ Քարիմ Բենզեման գերազանց հարձակվող է: Հենց դրա համար էլ ես նրա առջև նպատակ եմ դրել` մրցաշրջանի ընթացքում խփել 25 գնդակ: Դա մոտիվացիա է:
Մեզ մոտ է Ռոնալդուն, Բեյլը և Խեսեն: Թիմում է նաև Մայորալը` որպես փոխարինող: Մենք հարձակվող չենք փնտրում:
Կրիշտիանուն որպես կենտրոնական հարձակվո՞ղ: Կախված է նրանից, թե ինչպես կդասավորվի խաղը: Նա պետք է խաղա հարձակման ամբողջ գծով, որպեսզի առավելագույնս ռեալիզացնի իր տաղանդը: Եթե հարկ լինի, Ռոնալդուն կխաղա նաև որպես կենտրոնական հարձակվող»,- ասել է Բենիտեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը