
«Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը Նեյմարի նկատմա՞մբ: Նման շշուկներ չեմ մեկնաբանում. Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հրաժարվել է մեկնաբանել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի նկատմամբ իր ակումբի հետաքրքրության մասին շշուկները:
«Ես նման շշուկներ չեմ մեկնաբանում: Դուք կարող եք ինձ հարցնել, աշխարհի բոլոր ֆուտբոլիստների մասին, որը և կատարվում է յուրաքանչյուր մամլո ասուլիսի ժամանակ, բայց իմ պատասխանը միշտ նույնն է:
Ես պետք է պաշտպանեմ «Մանչեսթեր Յունայթեդի», իմ ֆուտբոլիստների և այն մարդկանց շահերը, ովքեր աշխատում են ակումբում: Ես ուղղակի չեմ կարող իմ պատասխաններով նրանց անհարմար վիճակի մեջ դնել: Ես գիտեմ, որ մամուլը ցանկանում է նման հարցերի պատասխանը լսել, բայց իմ կողից դա ճիշտ չի լինի»,- ցիտում է Վան Գալին Goal պորտալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը