
Պատոյի ծառայությունները առաջարկվել են «Մանչեսթեր Յունայթեդին» և «Չելսիին»

Ինչպես հաստատում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» առաջարկություն են ստացել գնել Ալեշանդրե Պատոյին` 11 մլն եվրոյով: Բրազիլացի հարձակվողը, ով պատկանում է «Կորինտիանսին» և վարձակալման իրավունքով հանդես է գալիս «Սան Պաուլոյի» կազմում, ցանկանում է վերադառնալ Եվրոպա, որտեղ նա ավելի վաղ խաղում էր «Միլանում»:
Վնասվածքները խանգարեցին 25-ամյա ֆուտբոլիստին բացահայտել իր պոտենցիալը, սակայն հիմա նա ստաբիլ խաղ է ցուցադրում և շատ գոլեր է խփում: Բրազիլիայի առաջնության վերջին 7 խաղերում նա 6 անգամ դարձել է գոլի հեղինակ:
Ավլի վաղ տեղեկացվել էր, որ Պատոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Սթոք Սիթին» և «Սանդերլենդը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը