Պաշտոնական. «Չելսին» պայմանագիր սստորագրեց 19-ամյա բրազիլացի հարձակվողի հետ
Մինչև պայմանագրի կնքումը «Ֆլումինենսեի» թույլտվությամբ Քենեդին հանդես եկավ «Չելսիի» կազմում` «Բարսելոնայի» դեմ ընկերական խաղի ժամանակ:
Լոնդոնյան ակումբում Բրազիլիայի երիտասարդական հավաքականի հարձակվողը հանդես կգա 16 համարի մարզաշապիկով:
«Ես երջանիկ եմ, որ տեղափոխվել եմ «Չելսի»: Անգլիայի չեմպիոնների շարքերը տեղափոխվելը շատ հուզիչ պահ է ինձ համար և ես հուսով եմ, որ կդառնամ կարևոր ֆուտբոլիստ ակումբի համար: Ինձ դուր եկավ այն ժամանակը, որը ես անցկացրի թիմում` նախամրցաշրջանային մարզումներին և շնորհակալ եմ «Ֆլումինենսեին» թույլտվության համար»,- մեկնաբանել է իր տրանսֆերը Քենեդին:
ESPN-ի տեղեկությամբ «Չելսին» բրազիլացուն գնել է 8.6 մլն եվրոյով:
Քենեդին Բրազիլիայի երիտասարդական հավաքականում անցկացրել է 7 հանդիպում և խփել է 1 գնդակ:
Ավելի վաղ բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել «Յուվենթուսը» և «Ինտերը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը