
Մասնավոր ուղղաթիռն ընկել է Մոսկվա գետը

Ըստ նախնական տվյալների, չորս մարդ վիրավորվել է, այդ թվում` մեկ երեխա:
Robinson R44 ուղղաթիռն ընկել է Մյակինինո գյուղի շրջանում` Մոսկվա Գետի Ռուբլյովյան լողափում: Ըստ նախնական տվյալների, ուղղաթիռում եղել է 4 մարդ, այդ թվում` մեկ երեխա: LifeNews-ի տեղեկության համաձայն, տուժածներին հաջողվել է փրկվել:
Ըստ փրկարարների տվյալների, ուղղաթիռը պատկանել է Մյակինինո գյուղից մի ընտանիքի, որոնց ինքնությունը ճշտվում է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը