
Արսեն Վենգերը միակ մարդն է աշխարհում, ով հրաժարվել է մարզել «Ռեալը»

Մարկ Ռոժեն հայտնել է, որ 21-րդ դարի սկզբին Ֆլորենտինո Պերեսը երազել է «Արսենալի» մարզչին հրավիրելու մասին:
Ռոժեն, ով իր ժամանակ զբաղվել է Նիկոլյա Անելկայի, Կլոդ Մակելելեի և Պատրիկ Վիեյրայի գործերով, պատմել է, որ 2000թ. սկզբին Արսեն Վենգերը հրաժարվել է գլխավորել «Գալակտիկոսը»:
«Վենգերը խոսել է միայն 2 գործակալի հետ` Սանթոս Մարկեսի և իմ: Մակելելեի տրանսֆերից հետո հանդիպումներ կազմակերպվեցին Վիեյրայի և Արսեն Վենգերի հետ:
Պերեսը երազում էր վարձել Վենգերին: Բայց Արսենը, ունենալով երիտասարդության մարզչի աշխարհայացք, չցանկացավ գնալ այնտեղ: Նա միակ մարդն է աշխարհում, ով հրաժարվեց մարզել Ռոբերտո Կարլոսով, Ֆիգուով, Զիդանով և Բեքհեմով «Ռեալը»:
Մենք բանակցությունները սկսել էինք 2001թ. և մինչև 2003թ. քննարկում էինք այն: Վերջին հանդիպումը կայացել է 2003թ. հունվարին կամ փետրվարին, որտեղ ներկա էր միայն Վալդանոն: Պերեսն այլևս չէր հավատում»,- ըստ L’Equipe-ի՝ ասել է Ռոժեն:
Արսեն Վենգերը մարզում է «Արսենալը» 1996թ.-ից:
Այս ընթացքում նա նվաճել է Անգլիայի 3 չեմպիոանական տիտղոս, 6 գավաթ և Սուպերգավաթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը