
«Եթե ինձ Արգենտինայում քննադատեին այնպես, ինչպես Լիոնել Մեսսիին, ես բոլորին գրողի ծոցը կուղարկեի». Կարլոս Տևես

Արգենտինայի հավաքականի հարձակվողն անհիմն է համարում տեղական մամուլի վերաբերմունքը «Ոսկե գնդակի» քառակի տիրակալի նկատմամբ: Այս մասին գրում է AS-ը:
«Ամերիկայի գավաթից հետո Մեսսին իր հասցեին շատ քննադատություններ ստացավ: Եզրափակիչում Չիլիից կրած պարտությունը տանջալից էր Լեոյի համար, որից հետո մամուլը և երկրպագուներն ուղղակի սպանում էին նրան: Եթե ես հայտնվեի նրա տեղում, ապա ուղղակի բոլորին գրողի ծոցը կուղարկեի և երբեք չէի վերադառնա հավաքական»,- ասել է Տևեսը:
Հուլիսի արգենտինացիները հասան Ամերիկայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեցին Չիլիի հավաքականին:
Մեսսին ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, սակայն հրաժարվեց մրցանակից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը