
Ռոնդա Ռոուզին իմացել է իր հաջորդ մրցակցուհու անունը

UFC-ի չեմպիոնուհին կվերադառնա և մենամարտ կանցկացնի բռնցքամարտի 19-ակի չեմպիոնուհու հետ:
«Հունվարի 2-ին ես մենամարտ կանցկացնեմ Հոլլի Հոլմի դեմ, ով տիրապետում է մեր սպորտում ամենաուժեղ հարվածային տեխնիկաներից մեկին»,- ասել է Ռոուզին:
Նշենք, որ մենամարտը կդառնա UFC 195-ի երեկոյի գլխավոր իրադարձությունը, որը տեղի կունենա Լաս Վեգասում:
«Հոլմը չեմպիոնուհի է դարձել 19 անգամ: The Rіng ամսագիրը ճանաչել է նրան տարվա լավագույն բռնցքամարտիկ: Նա կդառնա իմ կարիերայի ամենադժվար մարտահրավերը»,- եզրափակել է Ռոնդա Ռոուզին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը