Թրամփը հայտարարել է, որ հոգնել է նախագահական ընտրություններին սպասելուց
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում սպասել նախագահական ընտրություններն սկսելուն, հայտնում է Associated Press-ը:
Միլիարդատերն ասել է, որ իր կարծիքով, ընտրությունները պետք է վաղը մեկնարկեն: Այդ մասին նա հայտարարել է Ալաբամայում ընտրողների հետ հանդիպմանը:
«Ես կուզենայի, որ ընտրությունները վաղը տեղի ունենային: Ես չեմ ուզում սպասել»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ CNN հեռուստաալիքը, որը պետք է հեռարձակի բանավեճերը սեպտեմբերի 16-ին, պետք է 10 մլն դոլար ուղղի բարեգործությանը, քանի որ ինքը լինելու է մասնակիցների թվում:
Թրամփի կարծիքով՝ իր մասնակցության պատճառով հեռուստաալիքը կունենա մեծ լսարան: