
Մոլորակի ամենահարուստ մարդիկ 1 շաբաթում կորցրել են 182 մլրդ դոլար. Bloomberg

Ընթացիկ շաբաթում մոլորակի ամենահարուստ 400 մարդիկ կորցրել են 182 մլրդ դոլար՝ կապված համաշխարհային շուկաներում ստեղծված վիճակի հետ: Այս մասին են վկայում Bloomberg գործակալության տվյալները:
Միայն վերջին շաբաթում ամենահարուստ մարդկանց կարողությունը կրճատվել է 76 մլրդ դոլարով Standard & Poor’s 500 ամերիկյան ֆոնդային ինդեքսի անկման պատճառով:
Առավել շատ տուժել է Ուորեն Բաֆեթի կապիտալը, ում կարողությունը նվազել է 3,6 մլրդ դոլարով: Բաֆեթի ներդրումային Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերը, որն անցած շաբաթ որոշել էր գնել Precision Castparts կորպորացիան, ընկել են ավելի քան 5%-ով:
Bloomberg-ի հարցման ենթարկված փորձագետները իրավիճակը լուրջ չեն համարում: Գործակալությունը սկսել էր հետևել միլիարդատերերի գումարային տեղաշարժերին 2014թ. սեպտեմբերից: Ընթացիկ շաբաթը ցուցաբերել է վատագույն արդյունքը:
Անցած շաբաթ ԱՄՆ ֆոնդային շուկան լրջորեն տուժեց Չինաստանի թույլ տվյալների ու Եվրոպայում ու Ասիայում բաժնետոմսերի վաճառքի հետևանքով: