
Պան Գի Մունը երկու Կորեաներին զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հյուսիսային ու Հարավային Կորեաներին կոչ է արել կանգ առնել ու չլարել կոնֆլիկտը, որը կարող է վերածվել ռազմական գործողությունների:
«Կողմերը պետք է զերծ մնան հետագա քայլերից, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը մեջբերել է նրա մամլո ծառայությունը:
Հյուսիսային ու Հարավային Կորեաների Զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության՝ կապված Փխենյանի վերջնագրի հայտարարման հետ:
Փխենյանը սպառնում է ուժ կիրառել շաբաթ օրը, եթե Սեուլը չդադարեցնի քարոզչական հեռարձակումները երկու երկրների սահմանամերձ գոտում: Սեուլը հայտարարել է, որ հյուսիսկորեացի զինվորները փորձել են ոչնչացնել բարձրախոսը, որի միջոցով Հարավային Կորեան իր տարածքից հեռարձակում է հակակոմունիստական քարոչզություն:
Սեուլը հրաժարվում է դադարեցնել հեռարձակումները, սակայն այսօր հայտարարել է հարավկորեական ու ամերիկյան բանակների համատեղ զորավարժությունները դադարեցնելու մասին, ինչը նույնպես հարուցում էր Փխենյանի դժգոհությունը:
Երեկ Հյուսիսային Կորեայի զորքերը արկ էին բաց թողել Հարավային Կորեայի ուղղությամբ, ինչին Հարավային Կորեան նույնությամբ պատասխանել է:
Հարավային Կորեայի իշխանությունները երեկ հրամայել էին տարհանել Հյուսիսային Կորեայի հետ արևմտյան սահմանի մոտ ապրող բնակիչներին: