
Ոստիկանությունը հայտնաբերել է Տարուսի թանգարանից գողացված Հովհաննես Այվազովսկու կտավը

Ոստիկանությունը հայտնաբերել է Հովհաննես Այվազովսկու ու Վասիլի Պոլենովի կտավները, որոնք հուլիսին գողացվել էին թանգարանից:
ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է TASS-ին, որ գողության կասկածանքով ձերբակալվել է Կալուգայի երկու բնակիչ:
Նրանց անունները գերատեսչությունը չի հայտնել, հայտնի է միայն, որ ձերբակալվածներից մեկը ունեցել է դատվածություն: Հայտնի չէ նաև՝ արդյոք ձերբակալվածին առաջադրվե՞լ է մեղադրանք, թե՞ ոչ:
Ձերբակալվածների խուզարկության ժամանակ հայտնաբերվել են 3 գողացված կտավներից 2-ը՝ Այվազովսկու «Ծովը Կապրի կղզու մոտ» ու Պոլենովի «Երուսաղեմցի հրեայի գլուխը» կտավները:
Անհայտ նկարչի երրորդ կտավը հայտնաբերվել է գրավատանը:
Գողությունը կատարվել էր հուլիսի 9-ին: Դիմակավոր անհայտ անձինք մտել էին թանգարան ու կապկպել թանգարանի տնօրենին ու աշխատակցին, ապա գողացել կտավները: