
Կրեմլի պատերի մոտ կրակոցներ են հնչել

Նախօրեին՝ երեկոյան ժամերին, Մոսկվայի Կրեմլի պատերի մոտ՝ Ալեքսանդրովյան այգում, արտակարգ դեպք է տեղի ունեցել, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Ինչպես հայտնել են ոստիկանությունից, 26-ամյա տղամարդը երկու անգամ օդ է կրակել կարճափող հրացանից:
Նրան միանգամից ձերբակալել են պարեկային հսկողություն իրականացնող իրավապահները:
Խուլիգանին տեղափոխել են ոստիկանություն:
Դեպքի հետևանքով տուժածներ չկան:
Ներկայում որոշվում է նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը: Կրակոցներ արձակած անձի արարքի դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ:
Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: