«Ռեալը»` լավագույն ակո՞ւմբ: Աշխարհի լավագույն ակումբը «Գալաթասարայն» է
20-ամյա կիսապաշտպան Խոսե Ռոդրիգես Մարտինեսը չի զղջում «Արքայական ակումբից» հեռանալու համար:
«Ես երջանիկ եմ Ստամբուլում: Ես գոհ եմ իմ նկատմամբ մարդկանց վերաբերմունքից, գոհ եմ իմ թիմակիցներից և մարզչից: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ ամեն ինչից,- AS-ին տված հարցազրույցում ասել է Ռոդրիգեսը: -Թիմի մարզումներն այնպես են բաշխված, որ դու կարող ես արդյունավետ մարզվել: Հենց դա էլ ես ակնկալում էի:
«Գալաթասարայը» խոշոր ակումբ է ոչ միայն՝ Թուրքիայում, այլ նաև ամբողջ Եվրոպայում: Ահա թե ինչու եմ ես եկել այստեղ:
«Ռեալը» լավագույն ակումբն է աշխարհո՞ւմ: Աշխարհի լավագույն ակումբը «Գալաթասարայն» է: Իսկ հետո` «Ռեալը»»:
Ռոդրիգեսը դարձել է «Ռեալի» ամենաերիտասարդ ֆուտբլիստը, ով մասնակցել է Չեմպիոնների լիգային` 2012թ. դեկտեմբերի 4-ին «Այաքսի» դեմ խաղում դուրս գալով դաշտ 17 տարեկան 354 օրական հասակում:
Նախորդ մրցաշրջանն իսպանացին անցկացրել է «Դեպորտիվոյում»` վարձակալական հիմունքներով:
«Ռեալն» ունի Ռոդրիգեսի հետգնման իրավունքը 10 մլն եվրոյով` մինչև 2018թ. հունիսի 30-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը