Դաջվածքների ամենատարօրինակ տարատեսակները
Նկարել մարմնի վրա մարդիկ սկսել են հինավուրց ժամանակներում: Մարմնի վրայի նկարներով որոշում էին այս կամ այն ցեղին պատկանելը և մարդու կարգավիճակը: Երկու տասնյակ տարի առաջ դաջվածք ունեին սոցիալական վտարյալները` կալանավորները, հինավուրց մասնագիտության կանայք և բայքերները:
Այսօր դաջվածքի մասին պատկերացումները դուրս են եկել սոցիումի շրջանակներից: Գործնականում յուրաքանչյուր միջին վիճակագրական աղջիկ դաջվածք ունի: Որոշ մարդիկ սա անթույլատրելի են համարում, իսկ ոմանք էլ` ընդհակառակը, հիանում են դրանով: Բայց ոչ ոք չի վիճի, որ կան բավականին հետաքրքիր օրինակներ:
Ձեզ ենք ներկայացնում այսօրվա ամենաարտասովոր դաջվածքների հավաքածուն:
1. Աքսեսուարային դաջվածք
Որոշ մարդիկ չեն ցանկանում բաժանվել իրենց թանկարժեք զարդերից:
2. Դաջվածք լեզվի վրա
Պետք է նշել, որ լեզվի դաջվածքը նույնպես ցավոտ և շատ երկար պրոցես է, որի ամբողջ ընթացքում մարդը պետք է լեզուն դուրս հանած պահի:
3. Դաջվածք աչքի խնձորակի վրա
Ի տարբերություն մյուս դաջվածքների՝ աչքի խնձորակի դաջվածքը լինում է մի գույնի:
4. Դաջվածք ատամների վրա
Նման դաջվածքները ոչ մի առնչություն չունեն սովորական դաջվածքների հետ:
5. Լյումինեսցենտային դաջվածք
Այս դաջվածքը, ի տարբերություն սովորական դաջվածքների, երևում է միայն ուլտրամանուշակագույն լուսավորության ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը