
Մարզական մամուլը միաձայն Մխիթարյանին ճանաչել է լավագույնը

Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բրիտանական Goal պարբերականի վարկածով ճանաչվել է Բունդեսլիգայի 1-ին տուրի՝ «Բորուսիա Դ.»-«Բորուսիա Մ.» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Մխիթարյանին լավագույնն է կոչել ոչ միայն հեղինակավոր Goal-ը, այլև Der westen-ն ու մի շարք այլ հայտնի մարզական պարբերականներ:
Գրեթե բոլոր թերթերում Մխիթարյանը ստացել է ամենաբարձր գնահատականները: Goal-ը, ով Մխիթարյանի խաղը գնահատել է 1,5, առավելագույն 1-ից գրել է, որ դորտմունդյան ակումբի կազմում Մխիթարյանն անցկացրել է իր լավագույն հանդիպումներից մեկը: Նա ոչ միայն աչքի է ընկել գոլով, այլև ողջ խաղի ընթացքում հաջող պրեսինգ է գործադրել, կարևոր իրավիճակներում կարողացել է խլումներ կատարել:
Սիրարփի Աղաբաբյան