
Եգիպտոսն ուժեղացնում է ահաբեկչության դեմ պայքարը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հավանություն է տվել երկրում ահաբեկչության դեմ պայքարը ուժեղացնելուն միտված միջոցառումների խստացմանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ քայլը եգիպտական իշխանությունների պատասխանն է երկրում իսլամիստական խմբավորումների գործունեության ակտիվացմանը:
Նոր օրենքի համաձայն՝ նրանք, ովքեր մեղավոր կճանաչվեն ահաբեկչական խմբավորումների կազմակերպման կամ գլխավորման մեջ, սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն:
Ահաբեկչական գործունեությանն առնչություն ունենալուհամար ենթադրվում է 10 տարվա ազատազրկում, ընդ որում՝ ենթադրյալ զինյալների դատը կանցկացվի արագացված սխեմայով:
Ահաբեկչական խմբերի ֆինանսավորման համար նախատեսվում է մինչև 25 տարվա ազատազրկում:
Վեբ կայքերի ստեղծման համար, որոնք կտարածեն բռնության կոչեր, նախատեսվում է 5-7 տարվա ազատազրկում:
Վերջին տարիներին Սինայի թերակզում իսլամիստների հարձակումների հետևանքով սպանվել են եգիպտական անտվանգության ծառայության հարյուրավոր աշխատակիցներ: