Բաժիններ՝

Բիլ Գեյթսն ավելի հարուստ է, քան Չինգիզ խանը. պատմության ամենահարուստ 10 մարդիկ

Time ամսագրի վարկածով՝ Երկրի ամենահարուստ մարդն ապրել է 700 տարի առաջ: Նախանձը վատ զգացմունք է, բայց ծանր է չնախանձել, երբ կարդում ես առաջատար պատմաբանների փորձագիտական կարծիքի վրա հիմնված՝ Time ամսագրի կողմից վերջերս կազմված ցուցակը: Այս ցուցակում են մարդկության ամբողջ պատմության մեջ ամենահարուստ 10 մարդիկ: Եվ նրանց մեջ ընդամենը մեկ հոգի է մեր ժամանակակիցը:

Առաջին հորզոնական

Մանսա Մուսա

Կյանքի տարիները. 1280-1337թթ.:

Երկիրը. Մալի:

Կարողությունը. ավելի հարուստ է, քան կարելի է նկարագրել բառերով:

Մուսան միջին դարերի Մալիի (ներկայիս Մալիի, Գվինեայի, Սենեգալի, Նիգերի և Մավրիտանիայի տարածքները) ամենահայտնի մանսան է (բարձրագույն կառավարիչ): Մալիի հարստությունը հիմնվում է ոսկու արդյունահանման վրա:

Ըստ Միչիգանի նահանգի համալսարանի պատմության պրոֆեսոր Ռուդոլֆ Վեյրի՝ Մուսայի հարստությունն այնքան մեծ էր, որ հնարավոր չէ դա բառերով նկարագրել.

«Ինչքան կարող եք շատ ոսկի պատկերացրեք և բազմապատկեք 2 անգամ, դա, թերևս, քիչ թե շատ նման կլինի Մուսայի հարստության չափին»: 1_640x479

Երկրորդ հորիզոնական

Օգոստոս Օկտավիանոս

Կյանքի տարիները. մ.թ.ա. 63թ. – մ.թ. 14թ.:

Երկիրը. Հռոմեական կայսրություն:

Կարողությունը. 4.6 տրիլիոն դոլար:

Օգոստոս Օկտավիանոսը հիմնել է Հռոմեական կայսրությունը, որին բաժին էր հասնում համաշխարհային ՀՆԱ-ի 25-30 տոկոսը: Ըստ Սթենֆորդի համալսարանի

պատմության պրոֆեսոր Են Մորիսի՝ Օգոստոսի անձնական կարողությունը կազմում էր կայսրության տնտեսության 1/5 մասը, որը 2014թ. չափանիշներով հավասար է 4.6 տրիլիոն դոլարի: 2_640x962

Երրորդ հորիզոնական

Կայսր Շեն-Ցզուն

Կյանքի տարիները. 1048-1085թթ.:

Երկիրը. Չինաստան:

Կարողությունը. կանգնած էր կայսրության գլխին, որն արտադրում էր համաշխարհային ՀՆԱ-ի 25-30 տոկոսը:

Սուն կայսրությունը, որը գոյատևել է 960-1279թթ., եղել է բոլոր ժամանակների տնտեսապես ամենահզոր պետություններից մեկը: Երկիրն արտադրում էր համաշխարհային ՀՆԱ-ի 25-30 տոկոսը: 3_640x986

Չորրորդ հորիզոնական

Ագբար Առաջին Մեծ

Կյանքի տարիները. 1542-1605թթ.:

Երկիրը. Մեծ մողոլների կայսրություն (Հնդկաստան):

Կարողությունը. ղեկավարել է համաշխարհային ՀՆԱ-ի 25 տոկոս ունեցող երկիր:

Մեծ մողոլների կայսրության երրորդ փադիշահ Ագբար Առաջինն ամրապնդեց դինաստիայի հզորությունը և ընդլայնեց պետության սահմանները: Իր ղեկավարման վերջին տարիներին Մեծ մողոլների կայսրությունն ընդգրկում էր Հյուսիսային և Կենտրոնական Հնդկաստանի մեծ մասը: 4_640x881

Հինգերորդ հորիզոնական

Իոսիֆ Ստալին

Կյանքի տարիները. 1878-1953թթ.:

Երկիրը. ԽՍՀՄ:

Կարողությունը. ամբողջական հսկողություն պետության վրա, որն արտադրում էր համաշխարհային ՀՆԱ-ի 9.6 տոկոսը:

Բացարձակ իշխանությամբ դիկտատոր, ով վերահսկում էր աշխարհի ամենախոշոր տնտեսություններից մեկը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալներով՝ 1950թ.` Ստալինի մահվանից 3 տարի առաջ, ԽՍՀՄ-ն արտադրում էր համաշխարհային ՀՆԱ-ի 9.5 տոկոսը, որը 2014թ. չափանիշներով կազմում է 7.5 տրիլիոն դոլար: 5_640x512

Վեցերորդ հորիզոնական

Էնդրյու Կարնեգի

Կյանքի տարիները. 1835-1919թթ.:

Երկիրը. ԱՄՆ:

Կարողությունը. 372 մլրդ դոլար:

Թեկուզ և «հարստություն» բառի հոմանիշ համարվում է Ռոկֆելլեր ազգանունը, իրականում պատմության ամենահարուստ ամերիկացին Էնդրյու Կարնեգին է: Շոտլանդացի էմիգրանտը, ով ամենացածրից հասել էր բիզնեսի գագաթին, 1901թ. վաճառում է իր ընկերությունը 480 մլն դոլարով, որն այն ժամանակ կազմում էր ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 21 տոկոսը, այսինքն՝ 2014թ. չափանիշներով՝ հավասար է 372 մլրդ դոլարի: 6_640x687

Յոթերորդ հորիզոնական

Ջոն Դ. Ռոկֆելլեր

Կյանքի տարիները. 1839-1937թթ.:

Երկիրը. ԱՄՆ:

Կարողությունը. 341 մրդ դոլար:

Ռոկֆելլերը նավթային արդյունաբերության մեջ ներդրումները սկսել է 1863թ.:

Իսկ արդեն 1880թ. նրա Standard Oil ընկերությունը վերահսկում էր Ամերիկայի նավթային արդյունաբերության 90 տոկոսը:

Ըստ մահախոսականի՝ Ռոկֆելլերի կարողությունը մահվան պահին կազմում էր 1.5 մլրդ դոլար, որը 2014թ. կուրսով հավասարազոր է 341 մլրդ դոլարի: 7_640x710

Ութերորդ հորիզոնական

Ալեն Շիկակարմիր

Կյանքի տարիները. 1040-1093թթ:

Երկիրը. Անգլիա:

Կարողությունը. 194 մլրդ դոլար:

Ալեն Շիկակարմիրն աչքի է ընկել Հյուսիսային Անգլիայի զավթման ժամանակ, որի ընթացքում նրա տիրապետության տակ անցան տարածքներ Յորքշիրում, ինչպես նաև եղբորը` Բրիանին պատկանող բոլոր հողերը: Նրա մահվան ժամանակ վերջինիս կարողությունը կազմում էր 11 հազար ֆունտ սթեռլինգ, որը կազմում էր Անգլիայի ՀՆԱ-ի 7 տոկոսը: 2014թ. չափանիշներով նրա կարողությունը կազմում է 194 մլրդ դոլար: 8_640x962

Իններրորդ հորիզոնական

Բիլ Գեյթս

Կյանքի տարիները. 1955-մեր օրերը:

Երկիրը. ԱՄՆ:

Կարողությունը. 78.9 մլրդ դոլար:

Շատ ավելի հեշտ է հաշվել մեր օրերում ապրող միլիարդատիրոջ կարողությունը, քան ինչ-որ խանի, ով ապրել է 800 տարի առաջ: Forbes-ը ամեն տարի ներկայացնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, ըստ որի՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը կազմում է 78.9 մլրդ դոլար: 9_640x914

Տասներորդ հորիզոնական

Չինգիզ խան

Կյանքի տարիները. 1162-1227թթ.:

Երկիրը. Մոնղոլական կայսրություն:

Կարողությունը. շատ մեծ քանակության հողեր, առանձնահատուկ ուրիշ ոչինչ:

Բոլոր ժամանակների ամենանշանավոր զինվորական ղեկավարներից մեկը` Չինգիզ Խանը, վերահսկում էր Մոնղոլական կայսրությունը, որը տարածվում էր Չինաստանից մինչև Եվրոպա: Չնայած իր ամբողջ իշխանությանը, նա երբեք չէր ձգտում ավելացնել իր հարստությունը, և առատաձեռնությունը խանի «մենեջերական» առանցքային սկզբունքներից մեկն էր: 10_640x412

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս