
Իդեալական սելֆիի 5 գաղտնիքները

Ինչպե՞ս անել իդեալական սելֆի: Այս մասին պատմել է հայտնի fashion-բլոգեր Մարգարիտա Մուրադովան:
Վերաբերմունք
Ընկալիր սելֆին՝ որպես որակյալ լուսանկար, դիմանկար: Եթե դու տեղադրում ես քո լուսանկարը սոցիալական կայքերում, ապա այն պետք է լինի իդեալական բոլոր պարամետրերով: Մեր ժամանակներում սելֆին համարվում է արվեստի մի ճյուղ:
Տեսախցիկի դիրք
«Երկրորդ ծնոտներից» խուսափելու համար տեսախցիկը պետք է պահել փոքր-ինչ վեր: Այդ կերպ Դուք վիզուալ կմեծացնեք Ձեր աչքերը:
Լույս
Որպեսզի դեմքը լինի միագույն, պետք է գտնել այնպիսի վայր, որտեղ լույսը կընկնի Ձեր դեմքի վրա:
Տեսախցիկ
Շատերը մոռանում են ամենակարևոր գաղտնիքի մասին: Տեսախցիկի ոսպնյակը կարող է կեղտոտվել, այդ պատճառով էլ յուրաքանչյուր նկարահանումից առաջ պետք է այն մաքրել: Եվ Դուք կտեսնեք, թե ինչպես է փոխվում լուսանկարի որակը:
Ժամ
Լավ լուսանկար ստանալու համար կան հատուկ ժամեր: Այդ ժամերին իդեալական լուսավորություն է փողոցում: Նկարի լուսավորության համար կատարյալ ժամ է առաջարկում Magic hour հավելվածը: Բացի այդ, դեմքի որոշ խնդիրներ կարելի է ուղղել Facetune հավելվածով: Սակայն ամեն ինչ պետք է չափավոր անել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը