Բաժիններ՝

Հոգու ճիչ. տղամարդկանց կանոնները կանանց համար

Կարճ, զուսպ, կայծակնային: Եվ, այնուամենայնիվ, դա հոգու ճիչ է: Կարդալով տղամարդկանց կանոնները կանանց համար՝ բարի եղեք, ուշադրության արժանացրեք: Ինչպես ասվում է, զգուշացված ես, նշանակում է՝ զինված ես:

1. Արցունքները շանտաժ են:

2. Եթե դու ինչ-որ բան ես ուզում, ուղղակի ասա: Կիսաթափանցիկ, թափանցիկ ակնարկները չեն աշխատում: Նույնիսկ սուպերթափանցիկ ակնարկները չեն աշխատում: Պարզապես ուղիղ ասա:

3. Սովորիր համագործակցել զուգարանակոնքի նստատեղի հետ: Չէ՞ որ դու փոքր չես: Եթե այն բարձրացրած է, իջեցրու: Մեզ պետք է, որ այն բարձրացրած լինի, քեզ՝ որպեսզի իջեցրած լինի: Չէ՞ որ մենք չենք դժգոհում, երբ այն իջեցրած է լինում:

4. «Այո»-ն և «ոչ»-ը՝ որպես պատասխան, գերազանց են գրեթե յուրաքանչյուր հարցի համար:

5. Կիսվեք մեզ հետ այն պրոբլեմներով, որոնք պետք է լուծել: Մենք հենց դրա համար ենք պետք: Կարեկցանքի համար դիմեք Ձեր ընկերուհիներին:

6. Եթե գլխացավը երկար ժամանակ չի անցնում, նշանակում է՝ ինչ-որ բան քեզ հետ հաստատ այն չէ: Դիմիր բժշկի:

7. Վեց ամիս առաջ մեր բոլոր ասածները չեն կարող վեճի ժամանակ օգտագործվել՝ որպես փաստարկ: Առավել ևս, յուրաքանչյուր ռեպլիկի և մեկնաբանության վաղեմության ժամկետը լրանում է ոչ ուշ, քան 7 օրից:

8. Եթե դու գտնում ես, որ գեր ես, դա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կա: Այլևս հարկավոր չէ դրա մասին մեզ հարցնել:

9. Եթե մեր ասածը կարելի է մեկնաբանել երկակի իմաստով, և մեկնաբանություններից մի տարբերակն ազդում է քեզ վրա այնպես, ինչպես կարմիր կտորը՝ ցլի վրա, ապա մենք նկատի ենք ունեցել մյուս տարբերակը:

10. Մեզ կարելի է խնդրել ինչ-որ բան անել կամ ասել, թե ինչպես պետք է մենք դա անենք: Բայց ոչ՝ երկու տարբերակները միասին: Եթե գիտես, թե ինչպես անես այն, ինչը քեզ հարկավոր է ամենալավ ձևով՝ ինքդ արա:

11. Եթե հնարավոր է, պահպանիր այն ամենը, ինչը ուզում էիր ասել, մինչև գովազդը:

12. Կոլումբոսին ոչ ոք չի ասել, որ լողա: Մեզ էլ պետք չէ:

13. Բոլոր տղամարդիկ տեսնում են 16 գույն, ինչպես Windows-ի ստանդարտ գունային սխեմայում է: Մեզ համար դեղձի գույն չկա: Կա հյութ: Դդմային լինում է թխվածքը: Թե դրանք ինչ գույներ են, մենք գաղափար չունենք:

14. Եթե մարդու ինչ-որ տեղը քոր է գալիս, պետք է քորել, և վերջ:

15. Եթե մենք հարցնում ենք, թե ինչ է պատահել, իսկ դուք պատասխանում եք՝ «ոչինչ», ապա մենք մեզ պահում ենք այնպես, կարծես իրոք ոչինչ չի պատահել: Հասկանալի է, որ Դուք ստում եք, բայց ի՞նչ իմաստ կա նորից հարցնել:

16. Եթե Դուք հարց եք տալիս, որի պատասխանը չեք ցանկանում լսել, ապա սպասեք այնպիսի պատասխանի, որը Դուք չէիք ցանկանում լսել:

17. Եթե մեզ պետք է ինչ-որ տեղ միասին գնալ, ապա յուրաքանչյուր զգեստ հարմար է… ազնիվ խոսք:

18. Պետք չէ հարցնել, թե մենք ինչի մասին ենք մտածում, եթե պատրաստ չեք քննարկել այնպիսի թեմաներ, ինչպիսին են Արշավինի տրանսֆերը, կամ՝ երեկվա ռալլիի արդյունքները:

19. Դու հաստատ ունես այն, ինչ պետք է հագնել:

20. Կոշիկը հաստատ շատ լինում է:

21. Ես «ֆորմայի» մեջ եմ: Կլորն էլ է ֆորմա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս