Բաժիններ՝

Տյանցզինի պահեստում տեղի ունեցած սարսափելի պայթյունից հետո ողջ մնացած մարդ է հայտնաբերվել

Երեկ փրկարարները Չինաստանի Տյանցզին քաղաքի պահեստում տեղի ունեցած փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած մարդու, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին քաղաքի արդյունաբերական հատվածում պայթյուն էր որոտացել, որի ալիքը զգացվել է մի քանի կիլոմետր շառավղով հատվածում:
Դրանից կես րոպե անց հետևել էր երկրորդ պայթյունը:

Պայթյունին զոհ է գնացել նվազագույնը 50 մարդ, ևս 700 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով:

Քաղաքային իշխանությունները երեկ հայտարարել են, որ հետաքննում են տեղի ունեցածի հետևանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31