
Անդրեա Բոչելլին եկեղեցում անակնկալ է արել իտալացի նորապսակներին՝ երգելով Ave Maria-ն

Իտալացի հայտնի տենոր Անդրեա Բոչելլին Լիգուրիա շրջանում իր հանգստի ժամանակ որոշել է անակնկալ մատուցել իտալացի նորապսակներին, ովքեր ամուսնանում էին Պորտովեներե քաղաքի Սուրբ Պետրոսի եկեղեցում:
Երգիչը, ով այդ պահին եկեղեցում է եղել, իր կնոջ միջոցով թույլտվություն է խնդրել հոգևորականից ու նստել է երգեհոնի մոտ:
Հարմար պահ ընտրելով՝ երգիչը նորապսակների ու հյուրերի համար կատարել է Շուբերտի Ave Maria-ն՝ զարմացնելով վերջիններիս: Մինչ ապշահար հյուրերն ուշքի կգային, երգիչն աննկատ հեռացել է եկեղեցուց, գրում է The Telegraph-ը:
Երիտասարդ զույգը որոշել էր ամուսնանալ 12-րդ դարի եկեղոցում, որը իտալական գոթիկայի ամենավառ նմուշներից է: