«Յուվենթուսի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն կդառնա «Սևիլիայի» ֆուտբոլիստ
Ֆուտբոլիստի տրանսֆերի գինը կկազմի 12 մլն եվրո: Թուրինցիների հարձակվողը մոտ ժամանակներս կարող է դառնալ «Սևիլիայի» ֆուտբոլիստ: La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ իսպանացին մոտ է պայմանագրի ստորագրմանը, իսկ տրանսֆերը գնահատվում է 12 մլն եվրո:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Նախորդ մրցաշրջանում «Յուվենթուսի» կազմում Լյորենտեն անցկացրել է 45 հանդիպում և խփել է 9 գնդակ:
Երեքշաբթի օրն ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում «Սևիլիան» զիջեց «Բարսելոնային»` 4:5 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը