
Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Սերգո Սամտրեդսկին

Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է «օրենքով գող», ով կրիմինալ շրջանակներում հայտնի է որպես Սերգո Սամտրեդսկի: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել են քրեական հետախուզության մամլո ծառայությունից:
31-ամյա «օրենքով գողի» մոտից ոստիկանները հայտնաբերել են անհայտ ծագման մոտ 2 գրամ նյութ:
Համաձայն անցկացված փորձաքննության՝ նյութը եղել է հերոին:
Տվյալ գործով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 228-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Սերգո Սամտրեդսկին Տարիել Օնիանիի կլանից է, որը մրցակցում էր Դեդ Հսսանի կլանի հետ: