
Եվա Կարնեիրոն հեռացվել է «Չելսիի» խաղերից և մարզումներից

«Կապույտների» բժիշկը կարող է լքել ակումբը` Ժոզե Մոուրինիոյի քննադատության պատճառով: The Guardian-ը հաստատում է, որ Կարնեիրոն կշարունակի աշխատանքն առաջին թիմի հետ, բայց չի մասնակցի «Չելսիի» մարզումներին և խաղերին: Ինչպես հաղորդում է պարբերականը, Եվայի պարտականությունները թիմում լուրջ կփոխվեն, որի հետևանքով նա կարող է հեռանալ «Չելսիից»:
«Սոունսիի» հետ խաղից հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն քննադատեց թիմի բժշկական շտաբի աշխատանքը: Պորտուգալացու կարծիքով՝ բժիշկների մեղքով «կապույտները» որոշ ժամանակ դաշտում գտնվում էին 8 հոգով:
Կիրակի Կարնեիրոն շնորհակալություն է հայտնել այն օգտատերերին, որոնք իրենց աջակցությունն էին ցուցաբերել սոցիալական ցանցերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը