
Ֆուտբոլի պատմության մեջ դարպասապահի խփած լավագույն գոլը

«Դեն Հաագի» դարպասապահ Մարտին Հանսենը հիմնական ժամանակին ավելացրած 5-րդ րոպեում հավասարեցրեց խաղի հաշիվը` գոլ խփելով կրունկով: Հոլանդիայի առաջնության առաջին տուրում «Դեն Հաագն» իր դաշտում ընդունել էր «ՊՍՎ»-ին: Տանտերերը պարտվում էին 1:2 հաշվով, երբ ավելացրած 5-րդ րոպեում մրցակցի տուգանային մտավ «Դեն Հաագի» դարպասապահ Մարտին Հանսենը` ստանդարտին մասնակցելու համար:
Դրանից հետ կատարվեց այն, ինչը բոլորը պետք է տեսնեն:
Մարտին Հանսենը «Բրոնտ Բյուի» սան է: 2010թ. դանիացին տեղափոխվեց «Լիվերպուլ», սակայն տեղ չգտավ հիմնական կազմում: 2014թ. ամռանը 25-ամյա դարպասապահը տեղափոխվեց «Դեն Հաագ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը