
FA-ն մերժել է Տիբո Կուրտուայի հեռացման վերաբերյալ «Չելսիի» բողոքը

«Կապույտների» դարպասապահը բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» դեմ ԱՊԼ-ի 2-րդ տուրի խաղը: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան «Սոունսիի» հետ «Չելսիի» խաղում դատավորի գործողությունները ճանաչել է օրինաչափ:
«Դարպասապահը դաշտից հեռացվել է այն բանից հետո, երբ կանոնների խախտումով, «Չելսին»՝ ընդդեմ «Սուոնսիի» խաղի 52-րդ րոպեում, Բաֆետիմբի Գոմիսին զրկել է գոլ խփելու բացահայտ հնարավորությունից: Այսպիսով, որակազրկումը մեկ խաղով, որն այսպիսի խախտումների համար համարվում է ստանդարտ պատիժ, մնում է ուժի մեջ»,- ասվում է FA-ի հայտարարությունում:
«Չելսիի» և «Սուոնսիի» միջև խաղը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին և ավարտվեց 2:2 հաշվով:
Հաջորդ խաղը «Չելսին» կանցկացնի օգոստոսի 16-ին, «Մանչեսթեր Սիթիի» դեմ, որի ժամանակ դարպասապահ Կուրտուան խաղին չի մասնակցի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը