
ԵԱՀԿ դիտորդները կրակի տակ են հայտնվել Դոնբասում

ԵԱՀԿ դիտորդները հրաձգության են ենթարկվել Դոնբասում: Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին ասվում է կազմակերպության գործող նախագահ, Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, այդ դեպքից հետո նա հերթական անգամ կոչ է արել Ուկրաինայի կոնֆլիկտի կողմերին չխոչընդոտել հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատանքներին:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ էր արել ռուսական իշխանություններին միջոցներ ձեռնարկել, քանի որ Դոնբասում զինադադարը հայտնվել է սպառնալիքի տակ:
Նշվում է, որ նախօրեին Դոնեցկում անհայտ անձինք այրել էին ԵԱՀԿ դիտորդական առաքելության մեքենաները, ինչի հետևանքով վնասվել էր 7 մեքենա: