
Սիրիայում 2 օրով լոկալ զինադադար է կնքվել

Սիրիայի իսլամիստների դաշինքը ու կառավարական զորքերը համաձայնել են 48 ժամով դադարեցնել մարտական գործողությունները, որպեսզի բժիշկները կարողանան օգնություն ցուցաբերել վիրավորներին:
Ինչպես հայտնում է BBC-ն, խոսքը նաև Լիբանանի հետ սահմանակից Զաբադանի ռազմավարական կարևոր կետի մասին է:
Ինչպես հայտնում են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից, ապստամբների կողմից զինադադարի մասին պայմանավորվել են ապստամբների «Ալ-Նուսրայի ճակատին» հարող «Ախրար ալ-Շամ» կազմակերպությունը, իսկ Սիրայի նախագահ Բաշար Ասադի շահերը ներկայացրել Իրանի դիվանագետները:
Բանակցություններին մասնակցել են նաև «Հեզբոլլահի» ներկայացուցիչները, որոնք աջակցում են Սիրայի նախագահին: